Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեն այս տարի կրում է «Հիմքեր» խորագիրը և նվիրվում է ճարտարապետության 1914-2014 թթ. համաշխարհային պատմության և քաղաքաշինության ուսումնասիրությանը: Այն ղեկավարում և համադրում է հոլանդացի հանրաճանաչ ճարտարապետ Կուլհասը:
Հայաստանը Վենետիկի միջազգային ճարտարապետական բիենալեին մասնակցում է 6-րդ անգամ: Այս տարի ներկայանում է «Իղձերի մայրաքաղաքը» խորագիրը կրող նախագծով: Ազգային տաղավարի նախագիծը երեք տարբեր ու հակադիր ազգային մոդեռնիզմների մասին պատմող ցուցադրություն է, որը ներկայացնում է Հայաստանի ճարտարապետության ու քաղաքաշինության ձևավորման ու զարգացման պատմությունը՝ 1920-ականներից մինչ այսօր: Հայաստանի ազգային տաղավարը տեղակայված է Վենետիկի Զենոբիո պալատում՝ նախկին Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում:
Բիենալեի ազգային տաղավարները հանրության առաջ բաց կլինեն հունիսի 7-ից: